652Օ՜, իմ Փրկիչ, ես Քեզ եմ փափագում,

652

1. Օ՜, իմ Փրկիչ, ես Քեզ եմ փափագում,

Որ անդորր ես շնորհում իմ հոգուն,

Առաջնորդում, սովորեցնում հստակ,

Որ Դու ես ճամփան ճշմարտության:


Կարիքդ ունեմ, սիրելի՛ Տեր,

Թե՛ ցերեկ, թե՛ գիշեր:

Բացի Քեզնից, սիրելի՛ Տեր,

Չունեմ ուրիշ ընկեր,

Տա՛ր ինձ միշտ կամքիդ պես անպարփակ,

Կարիքդ ունեմ, սիրելի՛ Տեր,

Բուժի՛ր հոգուս վերքերն,

Եղի՛ր հոգուս ընկեր:


2. Այս կյանքը միշտ բերում է վիշտ ու ցավ,

Մեղքն էլ ճնշում սրտիս անդադար,

Քանզի առանց Քեզ չեմ կարող ապրել,

Փրկի՛չ, ուժ տուր` Քո ճամփով քայլեմ:


3. Դու բնակվիր, ո՛վ Փրկիչ, իմ սրտում,

Որ ապրեմ Քեզ համար այս կյանքում,

Ազատիր՝ լինեմ Քեզ հավատարիմ.

Միայն Դու ես կյանքը ճշմարիտ:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.