654Ո՜վ իմ Արարիչ երկրի, երկնքի,

654

1. Ո՜վ իմ Արարիչ երկրի, երկնքի,

Դու` ինձ ստեղծող, հոգի, շունչ տվող,

Անսահման, անհուն, ամենուր եղող,

Տուր ինձ այն hոգին` Քեզ միշտ տենչացող:


Որ երկրպագեմ Քո սուրբ անունը

Իմ սրտի մեջ, Տե՛ր, միշտ և ամենուր,

Որ փառաբանվի Քո մեծ անունը

Իմ հոգում, ո՛վ Տեր, միշտ և ամենուր:


2. Ո՜վ իմ Տեր, Արքա ողջ տիեզերքի,

Ամեն բանի մեջ օգնող ու պահող,

Ճշմարիտ, արդար, անաչառ եղող,

Տուր ինձ այն հոգին՝ բարի, կամեցող:


3. Ո՜վ իմ երկնավոր Հայր, հավետ բարի,

Դու` հանցանքներս տեսնող ու ներող,

Գթած, ողորմած, ամենակարող,

Տուր ինձ այն հոգին՝ Քեզնից միշտ խնդրող:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.