677Ծնկի եկած Գեթսեմանի պարտեզում

677

1. Ծնկի եկած Գեթսեմանի պարտեզում`

Տեր Հիսուսը Հայր Աստծուն էր աղոթում,

Խոնարհությամբ Հոր կամքին էր հանձնվում,

Ինչպես արյուն` քրտինքն էր դեմքից թափվում:

Հոգին մահվան չափ տրտմած էր,

Աղերսում էր տագնապով.

Հա՜յր, հեռացրո՛ւ այս բաժակը,

Բայց թող լինի Քո կամքը:


2. Գողգոթայում խաչի վրա գամված էր Նա,

Մեր մեղքերի պատիժն էր կրում Իր վրա,

Խոցված կողից արյուն ու ջուր էր հոսում,

Մեր մեղքերին թողություն էր շնորհում:

    Սեր էր բխում լույս հայացքից,

    Խնդրում էր, բարեխոսում.

    - Հա՜յր, ների՛ր, որ չեն հասկանում,

    Չգիտեն` ինչ են անում: _2

Ջութակներ

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.