678Որդին Աստծո իջավ, մարդացավ,

678

1. Որդին Աստծո իջավ, մարդացավ,

Թշվառիս համար Նա մարմին հագավ,

Թուք ու նախատինք Իր վրա կրեց,

Մեղավորներիս մահից ազատեց:


Նրա արյունը ճանապարհ բացեց,

Մարդուն Աստծո հետ հաշտեցրեց,

Իր խաչի գործով մեզ արդարացրեց,

Երկնավորներում նստեցրեց:


2. Հիմա Հայր Աստծո աջ կողմում նստած`

Բարեխոսում է Հորը մեզ համար,

Խնդրելով Աստծուն, վերքերը պարզած.

«Հա՜յր, ների՛ր նրանց, գթա՜, ողորմա՛ծ...»:


3. Հիմա Տիրոջն ենք կանչում այս վայրում`

Կանչելով Նրա հրաշք Սուրբ Հոգուն.

«Արի՛, Տեր Հիսուս, կարոտել ենք Քեզ,

Տե՜ր, արի՛ և ամուր գրկի՛ր մեզ»:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.