711Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս

711

1. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,

Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քեզ կյանք է տալիս,

Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քո Տերն է գալիս,

Հողեղեն մարմնիդ նոր կյանք է տալիս:


2. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,

Ցնծալով` Իր հոտին ողջույն է տալիս:

Խնդրեցե՛ք միաձայն աշխարհի համար,

Չէ՞ որ արյունն հեղեց բոլորի համար:


3. Ցնծա՛ երկիր և քո մեջ բնակվողներ,

Ցնծացե՛ք, Հիսուսի տանջված գառնուկներ,

Ցնծալով երգեցեք, գնում ենք հավետ

Մեր հետևում թողած դժոխքն առհավետ:


4. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,

Բայց ամբարիշտները դարձի չեն գալիս,

Կխնդրեն լեռներին՝ ընկե՛ք մեզ վրա,

Բարկության այդ ժամին ո՞վ կդիմանա:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել