725Ծաղիկներն են, որ պարտեզին կտան

725

1. Ծաղիկներն են, որ պարտեզին կտան

Գեղեցկություն, բույր և տեսք աննման:

Հիսուս Փրկիչն Իր ձեռով փրկարար

Մանուկ ծաղիկ էր պահում անհամար:


Հիսուսի պահած մանուկներն արդար

Թող միայն ապրեն Հիսուսի համար,

Հիսուսի համար թող որ մեծանան,

Աստծուն պաշտող զավակներ դառնան:


2. Չքնաղ պարտեզը ծաղկել է արդեն,

Փշերը վարդից զատվել են արդեն,

Մանուկ վարդերը թող ապրեն արդար,

Ապրեն ու գործեն Հիսուսի համար:


3. Հիսուսն է սիրով խնամում նրանց,

Մաքրում, ոռոգում, աճեցնում նրանց,

Հիսուսի այգում մանուկ դու աճած,

Բացվիր ու բուրիր` խոնարհվելով ցած:


4. Եվ այդ պարտեզը, ծաղկեփունջ դարձած,

Թող փառաբանի Հիսուսին փառաց,

Հիշե՛ք, Հիսուսն է ձեզ հովանի,

Փափագում է, որ ձեզ Իր մոտ տանի:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.