732Մեկ խոսքով ես Դու արարել երկինքը

732

1. Մեկ խոսքով ես Դու արարել երկինքը

Ու երկիրը` պատել ծով ու ցամաքով:

Դարեր հետո երկիր եկավ Կյանքն Ինքը,

Հոժարաբար խաչը ելավ Քո կամքով:


Երկայնամիտ, բազումողորմ մեր Աստված,

Հավերժության ու փառքի մեջ բնակվող,

Օվկիան սիրո, սեր պարգևող Տեր Աստված,

Այս խավար ու մութ աշխարհին կյանք տվող:


2. Օրհնյալ է Քո փառավորյալ Անունը

Ու շատ բարձր օրհնությունից, գովեստից:

Տեր Հիսուսի սուրբ ու անբիծ Արյունը

Մաքրել է մեզ ամեն տեսակ մեղքերից:


3. Օրհնյալ Հոգիդ թող մեր մեջ Իր գործն անի,

Տկարներին ընկած տեղից վեր հանի:

Արդարության հանդերձ հագած գառներին

Մեր Հովիվը թող գա շուտով տուն տանի:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.