738Մեղանչել եմ ես նորից,

738

1. Մեղանչել եմ ես նորից,

Բայց եկել եմ քո առաջ,

Չեմ նայում Քո աչքերին,

Քանզի մեղավոր եմ շատ:


Ամաչում եմ ու պատկառում

Գործած մեղքերիս համար,

Ների՜ր, զղջում եմ ուժգին

Եվ խոնարհվում Քո առաջ:


2. Գիտեմ՝ չունեմ արժանիք

Սրբարանդ մտնելու:

Գիտեմ՝ չունեմ արժանիք,

Տե՛ր, Քեզ որդի կոչվելու:


3. Առանց Քեզ ես չեմ կարող

Ներել, սիրել ու ապրել:

Հիսո՛ւս, Քեզ եմ ես ուզում,

Քո արյունն եմ աղերսում:


Հիսո՛ւս, փոխիր իմ կյանքը,

Տո՛ւր ինձ նոր սիրտ, նոր հոգի,

Որ ապրեմ ես Քեզ համար,

Հոգիս Հոգուդ հետ ձուլվի:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.