756Ահա գալիս եմ Քո առաջ՝

756

1. Ահա գալիս եմ Քո առաջ՝

Կոտրված ու խոնարհված,

Խնդրում եմ, հիմա ինձ ների՛ր,

Չգիտեի՝ ինչ էի անում:

Իմ կյանքով խաչում էի Քեզ,

Հալածում ու տանջում էի,

Խնդրում եմ հիմա, ինձ ների՛ր,

Չգիտեի՝ ինչ էի անում:


Հա՜յր, խնդրում եմ, ողորմի՜ր,

Հա՜յր, Քեզ կանչում եմ, ձայնս լսի՛ր:

Հա՜յր, հայր իմ, ներիր ու ողորմիր,

Հա՜յր, հայր, խնդրում եմ, Դու ինձ լսի՛ր:


2. Քո խոսքն ինձ, Տե՛ր, ապրեցրել է,

Հավիտյան կյանք է տվել,

Կույր աչքերս, Տե՛ր, բացել է,

Հոգիս լուսավորել է,

Հիմա գալիս եմ Քեզ, Տե՛ր,

Գալիս եմ, ինձ գիրկդ ա՛ռ,

Որ ապրեմ, ապրեմ հենց Քեզ հետ

Այժմ, միշտ և հավիտյան:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.