803Տառապանքով լեցուն է այս աշխարհ,

803

1. Տառապանքով լեցուն է այս աշխարհ,

Կյանքի ճամփան՝ բոլորիս անաչառ,

Ծաղիկն հազիվ ձեռքերնուս մեջ բռնած,

Կզգանք արդեն փուշերով ենք պատած:


Երբ պիտի գա այն օրն,

Որ վերջանան ցավերը բոլոր,

Մեր աչքերուն արցունքներ

Պիտի սրբեն Քո ձեռքեր:

Ո՜վ Տեր Հիսուս, կսպասենք գալստյանդ,

Ուրախությամբ Քեզի պիտ միանանք:


2. Հազիվ թե կյանքիս վրա շունչ մը կեցած,

Կզգամ թե Ինքն ինծի է հասած,

Լի է սիրտս մեղքերով, ծանրացած,

Տառապալից կաղերսեմ, ով Աստված:


3. Հազիվ թե ժպիտն է աչքերուն վըրա,

Աստըղ տանող անոր կերևնա,

Միշտ ուրախանալ կրնանք հավատքով,

Մահը պարտված է արդեն Անոր քով:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.