809Եթե լինեմ ճարտար ու լեզվագետ,

809

1. Եթե լինեմ ճարտար ու լեզվագետ,

Խոսեմ հրեշտակաց ու մարդկանց բարբառ,

Բայց սեր չունենամ, չսիրեմ հավետ,

Ոչ մի շահ չունեն դրանք ինձ համար:


2. Եթե կյանք վատնեմ՝ հարուստ ու փարթամ,

Եվ մարդիկ սկսեն գովաբանել ինձ,

Լոկ ճարտար խոսեմ, բայց սեր չունենամ,

Ես եղա ծնծղա, ձայն հանող պղինձ:


3. Եթե ստացվածքս տամ աղքատներին,

Եվ մարմինս մատնեմ, որ այրվի,

Սակայն չունենամ սեր աստվածային,

Կյանքս պիտի անցնի առանց մի օգտի:


4. Քաղցր է սերը, անաղարտ ու սուրբ,

Ո՛չ նախանձում է, ո՛չ գոռոզանում,

Նա չի որոնում միայն իր օգուտն,

Այլ ամեն մեկին բարիք է ուզում:


5. Նա ոչ անգութ է, ոչ չարախնդիր

Եվ նա բնավ չի խորհում չարիք,

Նա միշտ սիրում է մարդկանց անխտիր

Եվ կամենում է անել միշտ բարիք:


6. Մեզ ինչպե՞ս սիրեց մեր Փրկիչն ու Տեր,

Թող նույնպես և մենք սիրենք հարատև,

Եվ թող միշտ պահենք հավատք, հույս և սեր,

Բայց սերը մեծ է, քան այլ մի պարգև:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.