837Փոթորիկ է իմ հոգում,

837

1. Փոթորիկ է իմ հոգում,

Դառնանում եմ արտասվում,

Իմ հոգու մեջ, Տե՛ր Հիսուս,

Ներկայությունդ եմ ուզում:


Դե արի՜, արի՜, արի՜,

Արի՜ Հիսուս սիրելի,

Ու սրտիս ամեն անկյուն

Քո լույսով լուսավորիր:


2. Արի՛, Հիսուս սիրելի,

Ու սրտիս մեջ բնակվիր,

Թող իմ հոգին ու սիրտը,

Տե՛ր, միայն Քեզ սպասի:


3. Տե՛ր, գիտեմ, որ Դու կգաս

Ու ինձ մենակ չես թողնի,

Հոգովդ կառաջնորդես,

Որ իսկույն չարը պարտվի:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.