862Ամեն ազգերից, ամեն ցեղերից,

862

1. Ամեն ազգերից, ամեն ցեղերից,

Ժողովուրդներից ու լեզուներից,

Կանգնած են Աստծո և Գառան առջև,

Բարձր ձայներով աղաղակում են.

«Փրկությունը մեր Տեր Աստծունն է,

Որ նստած է աթոռին, և Գառանն է, (2)

Փրկությունը Տեր Աստծունն է հավիտյան»:


2. Եվ բոլոր հրեշտակները կանգնած են

Չորս կողմը Աստծո և Նրա սուրբերի,

Եվ իրենց երեսի վրա ընկնելով՝

Երկրպագում են Աստծուն և ասում են.

«Օրհնությունը, փառքն, իմաստությունը,

Գոհություն, պատիվ, կարողությունը, (2)

Զորությունը մեր Աստծունն է հավիտյան»:

ԱՄԵՆ:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.