865Այս աշխարհում ոչ մի բանով Իմ սիրտը չուրախացավ,

865

1. Այս աշխարհում ոչ մի բանով Իմ սիրտը չուրախացավ,

Ցավ, տառապանք ու նեղություն ինձ միայն բաժին հասավ:

Կոտրած սրտով Քեզ եմ գալիս, աղերսում եմ, Փրկի՛չ իմ,

Դու փարատի՛ր իմ վշտերը, մխիթարի՛ր սիրտը իմ:


Քո սերը ինձ ուժ է տալիս,

Հույսով լցնում իմ հոգին,

Վստահությամբ Քեզ եմ գալիս,

Քեզ եմ հանձնում կյանքը իմ:


2. Հիմա Քեզանով եմ ապրում, էլ բնավ չեմ տխրելու,

Ոտքերիդ մոտ միշտ խոնարհված` սերդ եմ վայելելու:

Մաքրի՛ր, սրբի՛ր ինձ մեղքերից, աղերսում եմ, Փրկիչ իմ,

Որ հավիտյան ապրեմ Քեզ հետ ու միշտ լինեմ Քո կողքին:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.