875Ես տեսնում եմ կյանքը քո անցած,

875

1. Ես տեսնում եմ կյանքը քո անցած,

Լսում եմ սրտիդ զարկը դառնացած,

Դու քայլում ես ճամփով մի անհայտ՝

Մերժելով Հովվին քո արդար:


Դարձի՛ր, ո՛վ մարդ, Տիրոջը քո անգին,

Որ փրկի քո կյանքը թանկագին,

Որ բուժի վերքերդ բոլոր՝

Ջնջելով դառը հուշերն անցյալի:


2. Գիտեմ՝ ունես գիշերներ դու անքուն,

Սրտումդ՝ թշնամու խայթեր բազում:

Ե՛ս եմ, որ բուժում եմ կոտրած սրտեր,

Դարձի՛ր, որ լինեմ քեզ Փրկիչ ու Տեր:


3. Ինձանից զատ չկա ուրիշ Աստված,

Որ բարձրացնում է փոշուց աղքատին:

Ինձանով է դառնում տնանկը իշխան,

Եվ ամուլ կինը՝ մայր պատվական:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.