901Գողգոթա, Գողգոթա, Գողգոթա...

901

1. Գողգոթա, Գողգոթա, Գողգոթա...

Արցունքի միջից նայում եմ

Խաչված Հիսուսին, իմ Փրկչին.

Ցավերս վերցրեց, մեղքից ազատեց,

Թեև գամված էր Նա խաչին:


Այդ մեխերը չեն գամել Քեզ բիրտ խաչին,

Եվ մարդիկ չեն ցավ պատճառել Քեզ, իմ Տե՛ր,

Քեզ գամել է անարգ խաչին մեղքը իմ,

Տառապանքիդ լուռ վկան է խաչը հին:


2. Տեսնում եմ Քեզ՝ խաչին գամված,

Փշե արյունոտ պսակով.

Գամվեցիր խաչին, արյուն թափեցիր,

Որ ազատես ինձ կորստից:


3. Տեսնում եմ հեռվում Գողգոթան,

Աստծո Գառնուկին՝ խաչի վրա.

Մեղքերս ներեց, մահից ազատեց,

Թեև գամված էր Նա խաչին:

Գողգոթա, Գողգոթա, Գողգոթա:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.