939Օ՜, Տե՛ր, իմ դառը կյանքի համար

939

1. Օ՜, Տե՛ր, իմ դառը կյանքի համար

Քո սերը քաղցր ջուր է,

Իմ կյանքին այն համ կտա:

Օ՜, Տե՜ր, իմ խավար սրտի համար

Խոսքը Քո պայծառ լույս է,

Իմ կյանքին այն լույս կտա:


Ուր էլ որ գնամ,

Ուր էլ որ լինեմ,

Մեկ է, Տե՛ր Հիսուս,

Քո կարիքն ունեմ:


2. Հիսո՜ւս, վերցրո՛ւ բեռը Դու հոգուս,

Թող հանգիստ գտնի հոգիս՝

Ոտքերին Քո փարվելիս:

Հիսո՜ւս, կշտացրո՛ւ իմ սիրտը, Տե՜ր,

Քո այդ մեծ ողորմությամբ

Բժշկի՛ր իմ սիրտը, Տե՜ր:


Youtube ♪♫ ➤

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.