955Խավար գիշեր է, լռել է ամեն բան,

955

1. Խավար գիշեր է, լռել է ամեն բան,

Դու ես արթուն միայն, մա՛յր իմ անգին,

Լսում եմ կամաց իմ անունը միայն,

Որ կրկնում ես անվերջ քո աղոթքում:


2. Ինչ որ արել եմ, դու ինձ միշտ ուղղել ես,

Փորձության ժամին կողքիս ես եղել,

Աստծո օգնությամբ իմ կյանքը փոխել ես,

Աստծո եկեղեցի ես ինձ տարել:


3. Դեմքիդ նայելիս տխրում է իմ հոգին.

Կյանքը իր խոր հետքերն է թողել,

Հաճախ իմ սխալ ու անմիտ վարվելուց

Վիրավորվել ես դու և արտասվել:


4. Ճերմակ է իջել արդեն քո մազերին,

Գիտեմ, սիրելի՛ս, ես եմ արել,

Բայց խնդրում եմ քեզ, մա՛յր իմ, դու ինձ ներիր,

Որ այդքան դառնություն եմ պատճառել:


5. Եվ թող տա Աստված` մեր բոլոր մայրերը

Սրտանց աղոթեն որդկանց համար,

Որ հավիտենական կյանքը մտնելիս

Լինեն որդիները սուրբ, կատարյալ:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.