97Հասա Բևլա՝ երկիր սիրուն,
97
ՀԵ 404, Էլմ. 464
1. Հասա Բևլա՝ երկիր սիրուն,
Ուր վայելեմ շատ բերկրություն։
Հոս շարունակ կա լույս պայծառ
Եվ օդ՝ գարնան զվարթարար։
Ո՜վ պերճ Բևլա, ո՜վ քաղցր երկիր,
Հովերդ՝ անուշ, դաշտերդ՝ ընտիր,
Ուրախ աչքերս երբ վերցնեմ,
Փառաց պալատն մոտ կտեսնեմ։
Ո՜վ լուսափայլ բնակարան,
Ո՜վ երկնային տուն հանգստյան։
2. Հոս պարտեզներ կան գեղեցիկ,
Ջուրերն են զով և թափանցիկ,
Եվ գունագեղ ծաղիկներեն
Անուշ հոտեր միշտ կբուրեն։
3. Մեղմ զեփյուռներ ինձ կբերեն
Ախորժ ձայներ սուրբ քաղաքեն,
Երբ փրկվածներն՝ խումբ երկնային,
Ըղձիվ կերգեն երգ Գառնուկին։
4. Հիսուս է հոս ինծի ընկեր,
Կհաղորդե սիրո խոսքեր,
Զիս կտանի կանաչ արոտ,
Իրոք, այս տեղն երկնից է մոտ։
Նոտաները
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.