975Դու կյանք ես, Հիսո՛ւս, Դու լույս ես, Հիսո՛ւս,

975

1. Դու կյանք ես, Հիսո՛ւս, Դու լույս ես, Հիսո՛ւս,

Դու հույս ես, ի՛մ Տեր, ի՛մ Հիսուս:

Հավատք ես, սուրբ ես,

Բարի ես, ի՛մ Տեր,

Օգնի՛ր, որ փառաբանեմ Քեզ:


2. Դու՝ կյանքի աղբյուր, սառած սրտիս՝ հուր,

Փակված դուռ բացող ի՛մ Հիսուս:

Դու՝ բժիշկ վերքիս,

Թելադրող երգիս,

Հիմք և հավատք ես, ի՛մ Հիսուս:


3. Դառն էր տանջանքդ, սեր էր նայվածքը

Թախանձող դեմքիդ, ի՛մ Հիսուս:

Մոտեցողին՝ սեր,

Դու խոնարհ ի՛մ Տեր,

Տանջանքս կրող իմ Հիսուս:


4. Փառք Քո սուրբ անվան, փառք Քո սուրբ արյան,

Փառքի ես արժան, ի՛մ Հիսուս:

Փառավորեցիր Հոր

Կամքն անձիդ մեջ,

Փառք քեզ հարաժամ, հավիտյան:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.