987Քննի՛ր սիրտդ մեղավոր,
987
1. Քննի՛ր սիրտդ մեղավոր,
Քրիստոս քո մե՞ջ է արդյոք,
Ապաշխարո՞ւմ ես այսօր,
Կամ պատրա՞ստ ես ամեն օր:
2. Քննի՛ր սիրտդ մեղավոր,
Տաճարը երկնավոր Հոր,
Պիղծ բաներին տեղ մի՛ տուր,
Սիրտդ պահի՛ր միշտ մաքուր:
3. Քննի՛ր սիրտդ մեղավոր,
Մաքո՛ւր մնա ամեն օր,
Հիսուս կանչեց քեզ այսօր,
Որ չմնաս մեղավոր:
4. Թո՛ղ մեղքերդ մեղավոր,
Գնա՛ Հիսուսին այսօր,
Կունենաս դու փրկություն,
Երկնային կյանք, հարություն:
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.