1Եղբայրներ, ցնծացե՛ք,

1


1. Եղբայրներ, ցնծացե՛ք,

Մեր կյանքն է անմար,

Դուք, քույրեր, երգեցե՛ք

Փրկչի սերն անճառ:


Երբեմն օտար էինք,

Այժմ բարեկամ,

Մենք հիմա շատ մոտ ենք

Քրիստոսի արյամբ:


Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց

Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,

Գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ։ (2)


2. Հիմա չենք մոտենում

Մենք Սինա լեռան,

Մեզ էլ չի սառսեցնում

Որոտ մոլեգին:


Լուռ խոսքը շնորհքի մեջ

Խաչից քավության,

Փրկվեցինք մենք մահից

Քրիստոսի Արյամբ:


Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց

Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,

Գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ։ (2)


3. Հավատքով, սիրով արդ

Ապրում ենք, շնչում,

Սպիտակ հանդերձով զվարթ

Դեպ երկինք թռչում:


Սուրբ խոսքով կենսավետ

Մեր սրտերն խնդուն,

Կապրենք կյանքով հավետ

Քրիստոսի արյամբ:


Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց

Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,

Գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ։ (2)


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.