101Մենք ցնծումով, ցնծումով միշտ վազենք,
101
1. Մենք ցնծումով, ցնծումով միշտ վազենք,
Մինչ սուրբերուն փառավոր տեղ ելնենք,
Տեր Հիսուսի ձայնն լսենք ու ցնծանք,
Եվ ցնծումով, ցնծումով քովն երթանք:
Կարճ է ճամփան, շուտ պիտի վերջանա,
Մեր տունը միշտ Աստծո քովն ըլլա,
Տեր Հիսուսով, փրկության, ոհ հասնինք,
Հոն ցնծումով, ցնծումով միշտ հան•չինք:
2. Մեզմե առաջ •ացողներ շատ եղան,
Եվ մեզ ալ հոն տեսնելու կցանկան,
Որ Գառնուկին քաղցրաձայն եր• եր•ենք,
Միշտ ցնծումով, ցնծումով զայն օրհնենք:
Քաղցր ձայներ ականջիս կհասնին
Փրկյալներուն քնարներն կլսվին,
Սուրբ հրեշտակաց մեղեդին կլսենք,
Հոն ցնծումով, ցնծումով կվազենք:
3. Մահը շուտով թեեւ մեզ հոն տանի
Չվախնալով վեր ելլենք Հիսուսի,
Գերեզմանին մեջ Անոր պես պառկինք,
Եվ ցնծումով Անոր հետը ննջինք:
Սուրբ հարության առավոտը ելնենք,
Մահն հաղթված, խափանված ալ տեսնենք,
Սուրբ երկնային քաղաքին մեջ շրջինք,
Եվ ցնծումով, ցնծումով բնակինք:
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.