102Մեկը տեսա խաչեն կախված,

102


1. Մեկը տեսա խաչեն կախված,

Նեղյալ արյուն լվա,

Ինձ նայեցավ աչքով տրտմած,

Խաչին երբ մոտեցա:


2. Անշուշտ, բնավ ես չեմ մոռնար,

Ինչ նայվածքով կըսեր,

«Իմ մահս է քեզի համար»

Թեպետ Ինք չէր խոսեր:


3. Ո՜հ ըզ•ացի, տրտմությունով,

Մեղքերս ու շատ լացի,

Տեսա, որ ես մեղանչելով

Իմ Տերս մեռցուցի:


4. Վա՜յ ինձ, ավա՜ղ ալ հույս չունիմ,

Լալով ես կանչեցի,

Ո՞ր կողմ երթամ, որու՞ փախչիմ,

Զի Տերն սպանեցի:


5. Երկրորդ ան•ամ •թած աչքով

Խաչեն ինձ նայեցավ,

Եվ Իր շնորհքը հայտնելով՝

Սիրով ինձի ըսավ:


6.«Ձրի շնորհքով Ես կքավեմ

Մեղքերդ, սիրելիս,

Հոժար կամքով մահն հանձ կառնեմ,

Որ հավիտյան ապրիս »:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.