11Խորհրդավոր է այս հանդես,
11
Խորհրդավոր է այս հանդես,
Ուր այս ամոլք պարկեշտ ու հեզ
Կուգան միմյանց ձեռք տալ հոժար՝
Սեր ուխտելով անկեղծաբար։
Քաղցր ըլլա այդ միություն
Եվ խաղաղ՝ անոնց տուն,
Օն մաղթենք, որ այր և կին
Անբաժան միշտ ապրին։
Անոնց գլխուն կբոլորի
Նարոտ` չքնաղ և ծիրանի,
Սակայն պսակ Տերոջ շնորհքին
Գեղեցկագույն է և անգին։
Քաղցր ըլլա այդ միություն
Եվ խաղաղ՝ անոնց տուն,
Օն մաղթենք, որ այր և կին
Անբաժան միշտ ապրին։
Մեկտեղ ապրիլ կխոստանան,
Ժպտիլ, տրտմիլ միանգամայն,
Այժմ կավելնա նոր ընտանիք,
Մաղթենք անոնց կյանք երջանիկ։
Քաղցր ըլլա այդ միություն
Եվ խաղաղ՝ անոնց տուն,
Օն մաղթենք, որ այր և կին
Անբաժան միշտ ապրին։
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.