146Կապուտակ երկինք, բյուրեղյա, մաքուր

146


1. Կապուտակ երկինք, բյուրեղյա, մաքուր,

Քեզ արել ահա իմ հոգին թաքուն,

Տառապանք ու հոգս, պահած իմ սրտում,

Քո գիրկն եմ գալիս կարոտով լի:


Ոհ, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես, անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Ցաված ու հեգ գլուխս դնեմ Հիսուսի կրծքին:


Աստղաշունչ երկինք դու, հրաշք լուսե,Կերտված


Աստծո հանճարով վսեմ,


Իմ երազները քո գիրկն եմ դնում,


Թողած կյանքի տենչերը նսեմ: 


Ոհ, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես, անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Ցաված ու հեգ գլուխս դնեմ Հիսուսի կրծքին:


3. Ես լսում եմ միշտ շշունջդ բարի,

Զգում ամոքող շունչդ իմ սրտում,

Քո սպասումը չի լինի տրտում,

Երբ լինեմ հավետ Աստծո գրկում:


Ոհ, անհուն երկինք, գեղեցիկ ես դու,

Աստծո սիրո պես խորն ես, անծիր,

Վերցնեմ ես թևեր ու թռչեմ հեռու,

Ցաված ու հեգ գլուխս դնեմ Հիսուսի կրծքին:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.