147Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,

147


1. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,

Որ աշխարհես զիս կզատե,

Որ Հորս աթոռին դիմեմ,

Ու իմ կարոտությունս հայտնեմ:


Երբ ցավ ու վիշտ վրաս կտիրե,

Հոգիս հանգիստ միշտ կգտնե,

Փորձությունե ալ կազատի,

Քո հասնելովդ Ժամն աղոթքի:


2. Ժամ աղոթքի, Ժամ աղոթքի,

Աղերսս թևերովդ տարվի

Շնորհաց աթոռը նստողին,

Զղջացողին ձայնն լսողին:


Իրեն դիմել կպատվիրե,

Շնորհք խնդրել կհրավիրե,

Հոգերս Անոր ձգեմ պիտի,

Քեզ սպասեմ Ժամն աղոթքի:


3. Ժամ աղոթքի, Ժամ աղոթքի,

Մխիթարիչ ըլլաս ինձի,

Մինչև Փասգա լեռնեն նայիմ,

Տեսնեմ իմ տունս երկնային:


Տկար մարմինս պիտի ձգեմ,

Տիրոջը քով պիտի ելլեմ,

Ու երթալով երգեմ պիտի.

Ժամ աղոթքի, Ժամ աղոթքի:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.