15Ինձ տար Քո ետևից, և ես պիտի վազեմ
15
1.Ինձ տար Քո ետևից, և ես պիտի վազեմ,
Լույսովդ լույս տեսնեմ, խնջույքումդ հայտնվեմ,
Սեղանիդ մոտ ծնկած` փշրանքներդ փափագեմ,
Նայես սոված հոգուս, սուրբ հացովդ կերակրես։
Երանի՜, երանի՜, երանի՜...Հոգով աղքատներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Սիոնի սգավորներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Հեզերին, խոնարհներին,
Արդարության համար սոված, ծարավածներին։
Երանի՜, երանի՜, երանի՜...Ողորմածներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Սրտով մաքուրներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Խաղաղություն անողներին,
Արդարության համար բոլոր հալածվածներին։
2.Ինձ տար Քո ետևից, և ես պիտի պատմեմ,
Արդարությունդ սքանչելի, ողորմությունդ հիանալի,
Սիոնի մեջ ծնկած ընտրությունս եմ Քեզ տալիս,
Նայես հոգնած հոգուս, Քո Սուրբ Անձը ինձ հայտնես։
(Երանի՜, երանի՜, երանի՜...Հոգով աղքատներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Սիոնի սգավորներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Հեզերին, խոնարհներին,
Արդարության համար սոված, ծարավածներին։
Երանի՜, երանի՜, երանի՜...Ողորմածներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Սրտով մաքուրներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...խաղաղություն անողներին,
Արդարության համար բոլոր հալածվածներին։ 2)
Ինձ տար Քո ետևից, և ես պիտի վազեմ,
Լույսովդ լույս տեսնեմ, խնջույքումդ հայտնվեմ։