156Ով Տեր մեզի պատվիրեցի
156
Ով Տեր մեզի պատվիրեցիր
Որ Սուրբ ըլլանք սրտով
Սրբոց միայն երնեկ տվիր
Որ քեզ տեսնեն աչքով
Ով սուրբ Աստված դուն զիս սրբե
Ամեն տեսակ մեղքե
Անմահ հոգիս դուն ազատե
Մեղաց պատճառներեն
Դուն իմ սրտիս նոր սեր ազդե
Որ սուրբ ըլլալ ջանամ
Եվ իմ հոգիս լուսավորե
Որ սուրբ օրենքդ ճանչնամ
Իմ սիրտս Տեր քեզի դարձուր
Որ միշտ մեղքե փախչիմ
Դուն Սուրբ Հոգովդ ինձի շնորք տուր
Որ քեզ միայն հարիմ
Ես կբաղձամ սուրբ ըլլալու
Որպեսզի դրախտ մտնեմ
Ես կցանկամ սուրբ ըլլալու
Որպեսզի քեզ տեսնեմ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.