172Գողգոթայի սարը ելա երազով,
172
1. Գող•ոթայի սարը ելա երազով,
Տիրոջ խաչված խաչին հասա մուրազով,
Տեսա Տերս արյունոտ էր վերից վար,
Արնաթաթախ թաց վերքերը կերեվար:
2. Այդ տեսնելով՝ չկարացի համբերել,
Ոտքերն ընկա, ըսկսեցի համբուրել,
Փաթաթվելով Տիրոջս այնպես փարվեցի,
Ինձ թվաց, թե խաչյալի հետ ձուլվեցի:
3. Լույս սկսեց ճառա•ել իմ մարմինը,
Ինձ հեղել էր Տիրոջ քավիչ արյունը,
Հենց այդ պահից Տիրոջ սերը հասկացա,
Այդ սիրո մեջ հավերժ մնալ խոստացա:
4. Էլ ոչ ահ կար, ոչ էլ մահ կար ինձ համար,
Էլ ոչ ցավ կար, ոչ էլ տանջանք ինձ համար,
Հավերժական փրկությանը փաթաթված՝
Երկինքների երկնից էի նայում ցած: