179Դժվար է քայլել մենակ, առանց Քեզ,

179


1. Դժվար է քայլել մենակ, առանց Քեզ,

Փոխիր բնույթս, դառնամ խոնարհ, հեզ,

Խղճա անճարիս, կրկին արի տես,

Ողորմած ինձ Փրկիչ, հազար մեղա քեզ:


Տեր լվա մեղքերս,

Տեր բուժիր վերքերս,

Որ խոսի իմ սերը

Փրկարար Տերս:


2. Չեմ կարող ապրել առանց Քեզ, Տերս,

Ես վայր եմ ընկած՝ մեկնած է ձեռքս ,

Ընկածիս հասիր, Հիսուս սիրելիս,

Որ նախկին սիրով սիրեմ Քեզ էլի:


Տեր լվա մեղքերս,

Տեր բուժիր վերքերս,

Որ խոսի իմ սերը

Փրկարար Տերս:


3. Նեն• անօրենը հան•իստ չի տալիս,

Երբ թուլանում եմ, ինձ հյուր է •ալիս,

Ատել է տալիս նույնիսկ եղբորս,

Որ սևի փոխի այս պայծառ օրս:


Տեր լվա մեղքերս,

Տեր բուժիր վերքերս,

Որ խոսի իմ սերը

Փրկարար Տերս:


4. Ես մեղավոր եմ, իսկ Դու՝ ճշմարիտ,

Դու միշտ արթուն ես, իսկ ես՝ միամիտ,

Ես Քեզ մոռացող, Դու՝ հավատարիմ,

Դու դեղ ու դարման՝ փրկության ճար իմ:


Տեր լվա մեղքերս,

Տեր բուժիր վերքերս,

Որ խոսի իմ սերը

Փրկարար Տերս:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.