196Ով հայր երկնային
196
1. Ով հայր երկնային
Աստված ճշմարիտ
Դուն մխիթարող սիրող հո•ի
Ամենակարող և երկայնամիտ
Մեզ լուսավորիր մեզ հետ եղիր։
2. Դու երջանկության
Աղբյուր մեզ համար
Քեզ ենք հուսացել մեզ մի թողնիր
Մեր սրտերում լեցուր սերդ անմար
Երջանկություն տուր մեզ և օրհնիր։
3. Ով հայր ազատիր մեզ սայթաքելուց
Մեզ զարդարիր Քո սրբությունով
Տուր որ մեր սիրտը վառվի Քո սիրուց
Քեզ փառաբանենք մեր եր•երով։
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.