200Հույս տուր Հիսուս,լույս տուր Հիսուս տկարիս,
200
Հույս տուր Հիսուս,լույս տուր Հիսուս տկարիս,
Ճար եմ ուզում, ճար տուր Հիսուս անճարիս,
Իմ ուժերը ըսպառվել են կռվելուց,
Ուժ տուր Հիսուս, չպարտվեմ նեն• չարից:
2.Մտքերիս մեջ պատերազմ է ահավոր,
Անօրենը հարձակվում է ամեն օր,
Հասիր Հիսուս, Դու իմ Փրկիչ հարեհաս,
Հավատում եմ, որ նեղն ընկնեմ Դու կ•աս:
3.Արի Հիսուս անպարտելի Զորապետ,
Անճառելի ուսմունքի մեծ Վարդապետ,
Արդարության Քո զենքերով ինձ զինիր,
Որ դրանցով հաղթությունը ինձ լինի:
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.