210Քրիստոսը մեզ կանչում է փրկության

210


1. Քրիստոսը մեզ կանչում է փրկության

Եվ հավիտենական խաղաղության,

Ինչ ես դանդաղում վերջին օրերում,

Դու խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում:


2. Նա քեզանից ոչինչ չի պահանջում,

Այլ կորստից քեզ փրկել է ուզում,

Մի մերժիր այդ սիրո հրավերը,

Հիսուսի համար բացիր քո սիրտը:


3. Այստեղ թշնամին մարդկային հո•ու

Ուզում է, որ դու ապրես խավարում,

Բայց դեռ վառվում է փրկության լույսը,

Քեզ կանչում է հավիտենությունը:


4. Քանզի հաճախ ինքդ էլ ես հասկանում,

Որ մեղքի կյանքն է անիմաստություն,

Բայց դեռ անհո•ության մեջ քնած ես,

Եվ կործանման մասին մոռացել ես:


5. Դեռ ժամանակը քեզ է ըսպասում

Եվ Աստված քեզ փրկության է կանչում,

Ինչ ես մտածում այս սուղ օրերում,

Դու խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.