22Կյանքդ կանցնի արագ արագ
22
Կյանքդ կանցնի արագ, արագ,
Այն նման է թելի բարակ,
Այն նման է նաև ծաղկի,
Որ մի օր կթառամի,
Ձեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի:
Ու թե մի օր քո կյանքիդ մեջ,
Ցուրտ ձմեռը այցելի քեզ,
Իր ձեռքերը մեկնի Նա քեզ
Հիշիր Հիսուսը սիրում է քեզ:
Քեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի: