244Հոգիս կենաց ջուրդ է ուզում,
244
1. Հոգիս կենաց ջուրդ է ուզում,
Պապակ շուրթի պես,
Ծարավ սիրտս շատ է հուզվում,
Կարոտել է Քեզ:
Աղոթում եմ հոգուս ներսում,
Ողբում դառնագին,
Կարոտել եմ, Քեզ եմ սպասում,
Հիսուս թանկագին:
2. Հոգիս անտեր որբի նման,
Քեզ է Հայր կանչում,
Մահվան հասած մարդի նման,
Կյանք է աղաչում:
Աղոթում եմ հոգուս ներսում,
Ողբում դառնագին,
Կարոտել եմ, Քեզ եմ սպասում,
Հիսուս թանկագին:
3. Հուսո Աստված Դու ես հույսս,
Արի չուշանաս,
Երբ որ կգաս Հորդ փառքով,
Ինձ չմոռանաս:
Աղոթում եմ հոգուս ներսում,
Ողբում դառնագին,
Կարոտել եմ, Քեզ եմ սպասում,
Հիսուս թանկագին:
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.