255Օրհնյալ Սուրբ Հոգի, մեծ մխիթարիչ,
255
1. Օրհնյալ Սուրբ Հոգի, մեծ մխիթարիչ,
Վշտացած հոգիս Դու մխիթարիր:
Զղջում եմ Հիսուս, Կենաց ջուր բարի,
Դու՝ ճշմարիտ լույս, Փրկիչ աշխարհի:
2. Օրհնյալ ես Հիսուս, ընկածին սիրող,
Հոգսաշատ հոգուս հոգսը վերցնող:
Զղջում եմ Հիսուս, Կենաց ջուր բարի,
Դու՝ ճշմարիտ լույս, Փրկիչ աշխարհի:
3. Հոգուս աչքը բաց, որ Քեզ ճանաչեմ,
Արածիս համար զղջամ, ամաչեմ:
Զղջում եմ Հիսուս, Կենաց ջուր բարի,
Դու՝ ճշմարիտ լույս, Փրկիչ աշխարհի:
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.