281Վիշտ ու ցավով պատած հոգի

281

1.Վիշտ ու ցավով պատած հոգի,

Ապավինիր Աստծուն,

Քո ցավերը Նա կամոքի,

Եվ կտա քեզ օրհնություն:


Մի վախիր դու խավար ժամին,

Քո Աստծուն հավատա,

Ինչ որ Աստված խոստացել է,

Նա անպատճառ քեզ կտա:


2. Թող չհաղթի քեզ թշնամին,

Խավարի եւ մութի մեջ,

Նայիր դու եւ տես քո Փրկչին

Մահվան մեծ տագնապի մեջ:


Մի վախիր դու խավար ժամին,

Քո Աստծուն հավատա,

Ինչ որ Աստված խոստացել է,

Նա անպատճառ քեզ կտա:


3. Կուզես ապրել Հիսուսի հետ,

Պետք է մեռնի քո եսը,

Կուզես լինել դու օգտավետ,

Մահով է ճանապարհը:


Մի վախիր դու խավար ժամին,

Քո Աստծուն հավատա,

Ինչ որ Աստված խոստացել է,

Նա անպատճառ քեզ կտա:


4. Թող փարատվին կասկածները,

Պինդ բռնիր Տեր Հիսուսին,

Նա կտա քեզ բարիքները,

Նա սիրում է Իր որդուն:

Մի վախիր դու խավար ժամին,

Քո Աստծուն հավատա,

Ինչ որ Աստված խոստացել է,

Նա անպատճառ քեզ կտա:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել