297Տիրոջ հաղթության դրոշ
297
1 Տիրոջ հաղթության դրոշ
Գողգոթայում բարձրացավ,
Ծածանվում է մինչև այսօր.
Հաղթությունը մեզ հասավ։ (2)
Սուրբ զավակնե՛ր, արդ, պատրաստվե՛ք ,
Տերը հանկարծ ձայն պիտի տա․
«Խաղաղությո՜ւն Իմ սուրբերին,
Ես գալի՜ս եմ, ՄԱՐԱՆԱԹԱ՜»։
ՄԱՐԱՆԱԹԱ՜, ՄԱՐԱՆԱԹԱ՜,
Տերը հանկարծ ձայն պիտի տա.
«Շալոմ Շալոմ Իմ սուրբերին,
Ես գալի՜ս եմ, ՄԱՐԱՆԱԹԱ՜»։
2 Փառաբանության երգեր
Դեպի երկինք են բարձրանում,
Ով Հիսուսին որդի դարձավ,
Նա հավիտյան է ապրում։ (2)
Սուրբ զավակնե՛ր, արդ, պատրաստվե՛ք ,
Տերը հանկարծ ձայն պիտի տա․
«Խաղաղությո՜ւն Իմ սուրբերին,
Ես գալի՜ս եմ, ՄԱՐԱՆԱԹԱ՜»։
ՄԱՐԱՆԱԹԱ՜, ՄԱՐԱՆԱԹԱ՜,
Տերը հանկարծ ձայն պիտի տա.
«Շալոմ Շալոմ Իմ սուրբերին,
Ես գալի՜ս եմ, ՄԱՐԱՆԱԹԱ՜»։
3 Շեփոր ու փող է պատրաստվում.
Մեր գոտիները պի՛նդ կապենք,
Ճերմակազարդ հանդերձներով
Տիրոջն ընդառաջ ելնենք։
Շեփոր ու փող է պատրաստվում.
Մեր գոտիները պի՛նդ կապենք,
Ճերմակազարդ հանդերձներով
Հիսուսին դիմավորենք:
Սուրբ զավակնե՛ր, արդ, պատրաստվե՛ք ,
Տերը հանկարծ ձայն պիտի տա․
«Խաղաղությո՜ւն Իմ սուրբերին,
Ես գալի՜ս եմ, ՄԱՐԱՆԱԹԱ՜»։
ՄԱՐԱՆԱԹԱ՜, ՄԱՐԱՆԱԹԱ՜,
Տերը հանկարծ ձայն պիտի տա.
«Շալոմ Շալոմ Իմ սուրբերին,
Ես գալի՜ս եմ, ՄԱՐԱՆԱԹԱ՜»։
Ջութակ
ՄԱՐԱՆԱԹԱ՜, ՄԱՐԱՆԱԹԱ՜,
Տերը հանկարծ ձայն պիտի տա.
«Շալոմ Շալոմ Իմ սուրբերին,
Ես գալի՜ս եմ, ՄԱՐԱՆԱԹԱ՜»։ (2)