3Հաճախ ինձ համար պահեր կան դժվար

3

Հաճախ ինձ համար պահեր կան դժվար, 

Հոգսեր ու խավար, դավեր նենգ ու չար, 

Թախիծ ու կարոտ, երբ լույսն է աղոտ, 

Գտել եմ սակայն ես ելքն ու ճամփան։ (2)


Բայց այս անգամ ես պիտի գոհանամ,

Պիտի գոհանամ ու փառք տամ ես Նրան, 

Բարի է Աստված Նրան ես կհուսամ,

Բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ (2)


Հաճախ ամենուր ջանքեր են իզուր, 

Չկա ոչ մի հետք, թե ինչ է մեզ պետք։

Ճամփան է շատ նեղ, սակայն կա մի տեղ։

Ուր որ ես գիտեմ, թե ինչ պիտ անեմ։ (2)


Բայց այս անգամ ես պիտի գոհանամ,

Պիտի գոհանամ ու փառք տամ ես Նրան, 

Բարի է Աստված Նրան ես կհուսամ,

Բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ (2)


Բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ (2)

Ծառայության պատմություն

Երբ է երգվել