333Ա՜խ, Քո սերը որքան քաղցր է,


333


1. Ա՜խ, Քո սերը որքան քաղցր է,

Դառը կյանքիս համ կուտա,

Ա՜խ, Քո խոսքը ջուր է իրավ,

Պապակ սրտիս զով կուտա:


Քո վերքերից ամեն մեկը,

Բուժող դեղ է վերքերիս,

Փրկիչ Հիսուս փառաց լույսդ,

Խավար սրտիս լույս կուտա:


2. Կարոտում եմ թե մի վայրկյան

Հեռանում ես իմ մըտից,

Ցուրտ է հա•նում ողջ մարմինս,

Երբ •նում ես իմ մոտից:


Մի ավերակ, անտեր տուն է,

Սիրտս դառնում առանց Քեզ,

Օրհնյալ Տերս, առաջնորդիր,

Ետ չմնամ Քո հոտից:


3. Քո օրհնության աղբյուրները,

Մեզ համար են ջուր հանում,

Այն Քո խաչի սուրբ արյունն է,

Մեզ մեղքերից լվանում:


Քո շնորհքը տալիս ես մեզ,

Որ նրանով մենք փրկվենք,

Հիվանդա•ին սիրտս միայն,

Ձեռքիդ մեջ է լավանում:


4. Մխիթարող իմ Տերն ես Դու,

Անմխիթար այս դարում,

Արդարության հանդերձներով

Մեր հո•ին ես զարդարում:


Հո•ս ես անում Դու մեզ համար,

Կենաց Խոսքիդ համաձայն,

Մեր մեջ եղած ու բորբոքված,

Կրակներն ես Դու մարում:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.