436Պանդուխտներ ենք թափառական,

436


1.Պանդուխտներ ենք թափառական,

Եվ հոս օտար և հոս օտար,

Աշխարհ մեզի երբեք հան•իստ

Չխոստանար, չխոստանար:


Երկնքի մեջ լոկ կա ցնծում,

Խաղաղություն, խաղաղություն,

Հո•ով բեղուն, հավետ պայծառ,

Հավետ սիրուն, հավետ սիրուն:


Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Տունը մեր վեհ ու մնայուն,

Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Հավետ պայծառ, հավետ սիրուն:


2. Հոն է մեր տուն, ուր կմեկնին

Սուրբերն համայն, սուրբերն համայն,

Ու կկազմին մեկ ընտանիք

Արքունական, արքունական:


Ազատ ամեն չարյաց դաժան

Նետերեն բյուր, նետերեն բյուր,

Հոն, ուր կենաց •ետն կհոսի

Վճիտ մաքուր, վճիտ մաքուր:


Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Տունը մեր վեհ ու մնայուն,

Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Հավետ պայծառ, հավետ սիրուն:


3. Հոն է մեր տուն, ուր ոսկեղեն

Քաղաքն ամբողջ, քաղաքն ամբողջ

Կշողշողա Մեծ Արքային

Սիրովն անվերջ, սիրովն անվերջ:


Ուր սերովբեք անդուլ կեր•են

Զմայլահար, զմայլահար,

Ի տես անբիծ, անեղծ հարսին

Հմայքն անճառ, հմայքն անճառ:


Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Տունը մեր վեհ ու մնայուն,

Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Հավետ պայծառ, հավետ սիրուն:


4. Հոն է մեր տուն, անշարժ վեմին,

Վրա հաստատուն, Վրա հաստատուն,

Հոն, ուր բնավ խոնջանք չկա

Ընտրյալ մարդուն, ընտրյալ մարդուն:


Ուր բնության ակունքներեն

Բխի բերկրանք, բխի բերկրանք,

Կպաշտվի Բարձրյալն Աստված ,

Հո•ով համակ, հո•ով համակ:


Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Տունը մեր վեհ ու մնայուն,

Հոն է մեր տուն, հոն է մեր տուն,

Հավետ պայծառ, հավետ սիրուն:


5. Երկինքն է մեր հայրենիքը,

Հազար դրախտ, հազար դրախտ,

Հազար երան•, ծառ ու ծաղկունք

Եդեմազարդ, եդեմազարդ:


Բյուր թռչնոց ու հրեշտակաց հետ

Տալով ողջույն, տալով ողջույն,

Կ•եղ•եղեն անմահությունը

Սուրբերուն, ու սուրբերուն:


Վերն է մեր տուն, վերն է մեր տուն,

Տունը մեր վեհ ու մնայուն,

Վերն է մեր տուն, վերն է մեր տուն,

Հավետ պայծառ, հավետ սիրուն:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.