49Ինչո՞ւ կմերժես դու հրավերն


49


1. Ինչո՞ւ կմերժես դու հրավերն

Խաչյալ Փրկիչն, որ կըսե` «Եկուր»,

Կըլվա քեզ քո պիղծ մեղքերեն

Եվ կընե քեզ ձյունեն ալ մաքուր:


Եկ մեղավոր, եկ շուտ ըրե,

Բաց բազուկներուն մեջ քեզ նետե:


2. Տես ինչպես •ամված Ան խաչին վրա,

Անտրտունջ քեզ համար կզոհվի,

Տես ինչպես վշտահար Նա կուլա,

Ու ջերմ սիրով քեզի կնայի:


Եկ մեղավոր, եկ շուտ ըրե,

Բաց բազուկներուն մեջ քեզ նետե:


3. Եկ շուտով խաչին տակ ծնրադրե

Ու մեղքերդ Անոր խոստովանե,

Եկ այսօր աշխարհեն հրաժարվե

Եվ ամբողջ կյանքդ Անոր նվիրե:


Եկ մեղավոր, եկ շուտ ըրե,

Բաց բազուկներուն մեջ քեզ նետե:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.