524Հայաստանյաց հավատացյալ Քրիստոսի քաջ առաքյալ

-524-


Հայաստանյաց հավատացյալ Քրիստոսի քաջ առաքյալ


Խոսքդ զորեղ ու աննման ժիր սուրհանդակ ոսկեբերան:


Շղթաների կոշտ կապանքից սիրո երգն է շրթիդ շողում


Երգդ ու վերքդ միաշաղախ բարի լուր էր միշտ ավետում


. Հայաստանյաց հավատացյալ կոթողն ես դու համբերության


Արցունքները քո նեղության ծովեր դարձան մկրտության,


Հայաստանյաց հավատացյալ աղն ու լույսն ես Հայաստանի


Ողջ հայության հույսն ու լույսն է Ավետարանը Քրիստոսի:2


2. Հայաստանյաց հավատացյալ վիմարդ ցավերին դիմացար


Խաչըն ուսիցդ վար չդրիր ,ներիր նրանց հայր կոչեցիրե:


Հոգու հուրդ ջերմ հավատքիդ սիբիրի սառ ձյունը հալեց


Մասիսի պես հպարտ, հաստատ Եկեղեցիդ մնաց անպարտ:


. Հայաստանյաց հավատացյալ կոթողն ես դու համբերության


Արցունքները քո նեղության ծովեր դարձան մկրտության,


Հայաստանյաց հավատացյալ աղն ու լույսն ես Հայաստանի


Ողջ հայության հույսն ու լույսն է Ավետարանը Քրիստոսի:2


3. Հայաստանյաց հավատացյալ մութ բանտերի լուսավորիչ,


Աղոթքները քո խնկաբույր տառապյալին մխիթարիչ,


Դու կանթեղը Լուսավորչի վառ պահեցիր Վիրապներում


Եւ մեղեդին շարականիդ արձագանքեց խուլ սրտերում:


. Հայաստանյաց հավատացյալ կոթողն ես դու համբերության


Արցունքները քո նեղության ծովեր դարձան մկրտության,


Հայաստանյաց հավատացյալ աղն ու լույսն ես Հայաստանի


Ողջ հայության հույսն ու լույսն է Ավետարանը Քրիստոսի:2


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.