528Չկա հույս ինձ համար,

-528-


1.Չկա հույս ինձ համար,

Չկա հույս երանելի,

Ա՜խ, ես ինչքան դժբախտ եմ,

Առանց Քեզի վշտալի:


Ով Հիսուս, լույս աշխարհի,

Քեզ կանչում եմ բաղձալի,

Աղոտ կյանքս դառնալի

Բոլոր մեղքերս ներիր:


2. Քաղցրությամբ ինձ մոտ եկար,

Իմ սրտիս մեջ տեղ •տար,

Ա՜խ, ես ինչքան ուրախ եմ,

Երջանիկ ու խաղաղ եմ:


Ազատվեցի ախտերից,

Կյանք ստացա ես նորից,

Նա չի թողնի երբեք ինձ,

Այս է խոստումը վերից:


3. Երջանիկ եմ ես հիմա,

Որ Տերս իմ մեջ կմնա

Ու ես նրան ուխտել եմ,

Որ իմ բաժինս կատարեմ:


Ով Հիսուս, լույս աշխարհի,

Քեզ կանչում եմ բաղձալի,

Համայն աշխարհ թող լսի,

Դու ես հույսը սուրբերի:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.