54Մի թողուր զիս, որ Աստվածս

54


1. Մի թողուր զիս, որ Աստվածս,

Թող Քեզմե չմոլորվիմ,

Ուժովցուր, Տե՛ր, իմ քայլվածքս,


Եթե ոչ ես կըկղմիմ;

Պահպանե զիս, պաշտպանե զիս, }2

Որ երբեք չկորսվիմ: 


2. Աշխարհիս անթիվ հոգերը,

Կարգիլեն զիս, Տեր Քեզմե,

Սատանան իր հրապույրները


Իմ առջեւս կդնե,

Վարմերովը, նենգերովը }2

Թող զիս չմոլորեցնե: 


3. Ով, Հիսուս ցրվե վախերս,

Քո խոստումդ է հաստատուն,

Դուն կրնաս ներել մեղքերս,


Ինձ լսել տուր ձայնդ սիրուն,

Դուն ես լույսս, Դուն ես հույսս, }2

Մի միայն Փրկիչս Դուն:


4. Ո՜հ, թե ես սիրույդ ուժովը

Տեր Հիսուս Քեզի ձգվիմ,

Ինձ օգնե հոգվույդ շնորհքովը


Աշխարհես հրաժարվիմ,

Տեր, կանչե զիս ու քաշե զիս, }2

Ես ալ պիտի հետեւիմ: 


5. Իմ ներքին սենյակիս մեջը,

Դուռը ետեւես գոցեմ

Ու սրտիս անկեղծ աղերսը,


Աստըծույս մատուցանեմ

Արարիչս եւ Փրկիչս, }2

Առանձին տեղ թող գտնեմ: 


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.