568Այս անլույս կյանքում

568

1. Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,

Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,

Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,

Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:


Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,

Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,

Աշխարհում խավար ու տառապանք է,

Երկնքում է գանձն ամենաթանկ: (2)


2.Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է

Կենդանի ջրի Քո աղբյուրին,

Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,

Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:


Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,

Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,

Դու գալիս ու սիրտս լիացնում ես,

Աննման Քո փառքն է ինձ գերում: (2)


3.Արևի պես Դու գալիս փարվում ես,

Շողերով Քո կյանք ես - պարգևում,

Խնդությամբ նորից Դու - ինձ լցնում ես,

Ճանաչել տալիս Քո - սերն անհուն:


Ով Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,

Արցունքներն իմ Քեզ են որոնում,

Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,

Մի խոսքից անգամ՝ ինձ - հասկանում:


Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,

Դու ես, Տե՛ր, օգնում ինձ - այս կյանքում,

Քո արյամբ իմ սիրտը - միշտ մաքրում ես,

(Ինձ պահում կանգուն ու հաստատուն: (2)

Ծառայության պատմություն

Երբ է երգվել