60Աստված օրհնե այն տունը

60


1. Աստված օրհնե այն տունը

Երկնից լուսովն փայլուն;

Ուր որ անմեղ մանկունք կան

Դեմքով զվարթ, սիրուն:


Աստված օրհնե բարի մայրն

Եվ հայրը սիրելի.

Տերն պաշտպանե այն տունը,

Եվ չարն վանե անդի;


2. Ավաղ, ավաղ դժբախտ տան

Ուր Տերն է մոռցված,

Ուր Հիսուսի անունը

Երբեք չէ հար•ված:


Ավաղ, ավաղ, դժբախտ տան,

Դառն վիշտերով տխուր,

Ուր ոչ հարմար զ•եստ կա,

Եվ ոչ ալ կերակուր:


3. Աստված օրհնե այն տունը

Ուր ինք կպաշտվի,

Եվ ուր աղոթք ամեն օր

Կելլե նման խունկի.


Աստված օրհնե այն տունը,

Այս հարկն ընտանեկան,

Եվ մեր բնակարանը,

Ընե երկնից նման:


Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.