617Արարատ լեռան ձյունապատ սրտից
617
1.Արարատ լեռան ձյունապատ սրտից
Հնչում է մի ձայն դարերի խորքից
Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում,
Զարկում է անվերջ հայ ազ•ին կանչում:
Դարձեք ով Հայեր ողջ Հայաստանում
Ձեզ նոր տապան եմ շինել երկնքում
Այսօր ներս մտեք իմ եկեղեցին
Դարձեք ողջ ազ•ով ժամն է վերջանում:
2.Արարատ լեռան կարոտած սրտից
Հայոց աշխարհ է թռչում աղավնին
Ավետիս սրտում ձիթենին բերնին.
Խաղաղություն ձեզ,ասելու հային:
Դարձիր ազ•ս հայ, դարձիր անվարան
Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան
Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան,
Դարձիր, քեզ կտամ խաղաղ Հայաստան:
3.Արարատ լեռան տխրամած սրտից
Ելավ ծիածան Մասսի արցունքից
Ամպեր սեվ ու հին ալ փարատվեցին
Հայոց երկնքում աստղեր փայլեցին:
Դարձիր ազ•ս հայ, դարձիր լիովին
Ես կսրբեմ քո արցունքները հին
Սառած կյանքիդ և վշտիդ փոխան,
Քեզ կպար•ևեմ սիրուն ծիածան:
Արարատ լեռան Թափանձոտ սրտից
Հայոց է ուղղված պատգամ երկնքից
Կանգնած թակում է ձեր սրտի դռան Հայոց աշխարհն է իմ նոր իջևան
Դարձիր ազգս Հայ ես քեզ կդարնամ
Մեղքերդ կներեմ երկիրդ կբուժեմ
Ես քեզ կսիրեմ մինչև հավիտյան
Ես քոնն եմ դու իմն ես Հայաստան
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.