632Իմ սիրտը պատրաստ է ով Սուրբ Աստված
632
1․ Իմ սիրտը պատրաստ է ով Սուրբ Աստված
Երգել ու սաղմոսել Քեզ Տերերի-Տեր
Մեր զորությունը Դու եղիր ազգից մինչև ազգ
Ճամփաները մեր ուղղիր ով մեր սիրող հայր
Որ քեզ ունենամ իմ սրտում
Աղբ եմ համարում ամեն բան
Որ քեզ մոտ հասնեմ ես վերջում
Անձս կիրքերով խաչն եմ հանում։ 2
2.Թեև փոթորիկներ մթագնեն ճամփաս
Աջ և ձախ կողմերս տեսնել չկարամ
Ետեվես պիտի լսեմ ես մի ձայն սիրուն
Ճիշտ ճամփան այս է որդիս, սրանով գնա։
Դու հավատարիմ ես ով Աստված
Քեզ հուսացողն միշտ ուրախ է
Հազարներն թեկուզ և ընկնեն
Բայց արդարները կկանգնեն։ 2
3.Երբ ես քեզ մոտեցա հոգով ու սրտով
Քաղցրությունդ ըզգացի Քեզ ճաշակելով
Էլ ոչ մահ և ոչ կյանք չեն կարող զատել
Քեզանից ինձ ով իմ Տեր, չեն կարող խլել
Քո խոսքը լցրու Տեր իմ սրտում
Որ չմեղանչեմ ոչ մի բանում
Որ իմ ներսից բխեն կենդանի
Կենդանի ջրերը սուրբ կյանքի։ 2